Հազարավոր մարդիկ են դուրս եկել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի փողոցներ։ Նրանք բողոքում են երկրի կառավարության և նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների դեմ։
Հունաստանի խորհրդարանն ընդունել է 2013-2016թթ. բյուջեի ծրագիրը, որը նախատեսում է ծախսերի կրճատում 13,5 միլիարդ եվրոյով՝ Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվելիք ֆինանսական օգնության հերթական փաթեթի դիմաց։
Պեկինում բացվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարը, որը պետք է ընտրի կուսակցության ղեկավարությանն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերընտրվելուց հետո վերադարձել է Սպիտակ տուն։ Նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուս ավիաբազայում։ Օբաման Վաշինգտոն է վերադարձել իր հայրենի քաղաք Չիկագոյից կնոջ և երկու դուստրերի հետ։
Գվատեմալայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից զոհերի թիվը հասել է 48-ի։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինան, ով անձամբ է այցելել աղետի գոտի։
Այդ թվում ձերբակալվել են Վրաստանի պաշտպանության և ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայան, Գլխավոր շտաբի պետ Գեորգի Քալանդաձեն և 4-րդ բրիգադի հրամանատար Զազա Շամատավան:
Այդ մասին հայտնում են ամերիկյան հեռուստաընկերությունները։ Գործող նախագահն արդեն թվիթերում և ֆեյ սբուքում շնարհակալություն է հայտնել ընտրողներին իրեն հաղթանակ պարգևելու համար։
«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը...